Նալբանդյանը հանդիպել է Մերկելի գլխավոր խորհրդականին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում երեկ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց է ծավալվել միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:
Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան