ԿԳՆ-ն ՊՆ-ի հետ կհստակեցնի «հերթապահ», «մասնակից», «ռեզերվում» հասկացությունները՝ վարձերը զեղչելու համար
Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դժվարացավ հիշել, թե ապրիլյան պատերազմի մասնակից քանի ուսանող կա, որ սովորում են այժմ բուհերում:
«Թվերը դժվարությամբ եմ հիշում», - բացատրեց նախարարը՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան:
Փոխարենը նա հիշեցրեց, որ կա նախարարի հրաման, որի համաձայն ապրիլյան մասնակից ուսանողների ուսման վարձերը զեղչվեն առնվազն 50 և ավելի տոկոսով: Սակայն, նախարարի խոսքով, խնդրահարույց է դարձել այն հանգամանքը, թե՝ ինչով պետք է ֆիքսվի, որ երիտասարդը մասնակցել է ապրիլյան մարտերին:
«Եթե դա արվում է զինկոմիսարիատների միջոցով՝ դա մի խնդիր է։ Եթե պետք է զորամասերից բերվի՝ դա այլ խնդիր է: Հիմա խնդիրը դրվել է ընդհանուր՝ մարտական հերթապահություն անցած զինծառայողին պետք է անենք ուսման վարձի զեղչ՝ առնվանզ 30 տոկոսով:
Իմ կարծիքով մենք պետք է խնդիրը լուծենք այս ճանապարհով: «Մարտական գործողությունների մասնակից» հասկացությունը մի հասկացություն է, «մարտական հերթապահություն կատարողը»՝ երկրորդ, իսկ «ռեզերվում գտնվողը»՝ երրորդ հասկացությունն է:
Սա պետք է կարգավորենք պաշտպանության նախարարության հետ», -ներկայացրեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին