Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ու Մարսիալից ավելի լավ խաղա»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումից հետո, որում նրա թիմը պարտվել է 1։2 հաշվով, գնահատել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը։
«Նա պետք է ավելին անի։ Ամեն ինչ պարզ է։ Այս ակումբում մեր սպասելիքներն ավելի բարձր են։ Այդ դիրքերում խաղացողները շատ են։ Մխիթարյանը պետք է Մատայից, Լինգարդից ու Մարսիալից ավելի լավ խաղա։ Ամեն ինչ այսքան պարզ է։
Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, յուրաքանչյուր մարզիչ ուզում է խաղացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր, իր կարծիքով, ավելի շատ կօգնեն։ Ես բացառություն չեմ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով երկար ժամանակ վերականգնվում էր վնասվածքից, սեպտեմբերի 10-ից հետո առաջին անգամ ասպարեզ դուրս եկավ երեկ «Ֆեներբախչեի» հետ կայացած խաղում՝ խաղավարտից կես ժամ առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում