Նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ. Նախարարը՝ Սեյրան Օհանյանի կնոջ մասին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արձագանքելով այն դիտարկմանը, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրանը, կարծես ցանկություն չունի աշխատելու նրա հետ, նշեց, որ ցավում է դրա համար:
Հարցին, թե փաստորեն նա արձակուրդից հետ չի գալու աշխատանքի, Լևոն Ալթունյանը պատասխանեց, որ եթե Ռուզաննա Խաչատրյանը այդպիսի ցանկություն ունի, ինքը պատրաստ է մակագրել դիմումը:
Պատասխանելով հարցին, թե ըստ տեղեկությունների, նախարարն արդեն նրա սենյակը տրամադրել է փոխնախարարին, Լևոն Ալթունյանը նշեց. «Փոխնախարարը նստած է իր սենյակում, սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին, նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ, սենյակը պատկանում է պետությանը և այնտեղ նստում են պետական անձինք: Ես ցանկություն ունեմ աշխատելու ցանկացած անձի հետ, ով օգուտ կբերի ընդհանուր գործին»:
Նախարարի խոսքերով՝ ինքը դեռ չի աշխատել Ռուզաննա Խաչատրյանի հետ, քանի որ նա արձակուրդում է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին