Հասարակություն 20:30 04/11/2016 Հայաստան

Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում այսօր բացվեց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանած տարիների ընթացքում արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետում  մեկ տարի ուսանելու ընթացքում Ադամը հեղինակել էր երկու տասնյակից ավելի գրաֆիկական աշխատանքներ, որոնք, ընտանիքի արխիվից այսօր ներկայացվեցին հանրությանը:

Ցուցահանդեսը մարդաշատ էր, այնտեղ էին ոչ միայն Ադամի բարեկամներն ու ընկերները, այլև անծանոթ մարդիկ, երիտասարդներ, որոնք Ադամին ճանաչեցին նրա հերոսանալուց հետո:

«Ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի հետ կապված ամեն մի հուշը, պատմությունը թանկ է մեզ համար: Եւ ոչ միայն Ադամի, այլև բոլոր հերոսների, որոնք զոհվեցին ապրիլյան պատերազմում»,- ասում են երիտասարդները:

Ադամի ծնողների համար իրենց որդու ամեն մի աշխատանքը որդուց մնացած հուշ է։
«Ցուցահանդեսում ներկայացված է 22 աշխատանք, որոնք Ադամի նախահամալսարանական շրջանի և համալսարանում սովորած տարիների  ընթացքում ստեղծված գործերն են: Դրանք ոչ միայն մեզ, այլև շատերի համար թանկ գործեր են: Այս ցուցահանդեսը բացվել է նաև այն մարդկանց ցանկությամբ, որոնք սիրեցին Ադամին, իմ բարի ու պարզ տղային»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է Ադամի մայրը՝ Գայանե Սահակյանը: 

Ադամի մայրը լի էր և հպարտությամբ, և տխրությամբ: Որքան էլ դժվար է, բայց մայրը խոստովանում է՝  որդին զոհվել է հանուն հայրենիքի, ինչն ամենից թանկ է, և երբեք չի փոշմանել, որ Ադամին հենց այսպիսին է դաստիարակել: «Կյանքով լեցուն, կյանքը սիրող երիտասարդ էր, շատերից չտարբերվող, բայց նաև տարբերվող Ադամը ծնվել էր հերոս լինելու համար»,- ասում է տիկին Գայանեն:

Ադամի աշխատանքները տեսնելուց հետո ճարտարապետ Նարեկ Սարգսյանը խոստովանում է՝  մենք կորցրել ենք շատ լավ ճարտարապետի:

«Պետք է անկեղծ ասեմ՝  ակնհայտ երևում է, որ Ադամը շնորհալի, տաղանդավոր երիտասարդ է եղել,  և մենք կորցրել ենք շատ լավ ճարտարապետի: Նայում եմ իր աշխատանքները, գծանկարները, տարածական պատկերացումները, գծի նկատմամբ իր զգացմունքներն ու հասկանում, որ նա իսկապես ստեղծագործ, մտավորական երիտասարդ էր, և այդ ամեն ինչն արտահայտվում է նաև այսօրվա ցուցահանդեսում: Դրա համար եմ շատ ցավում: Մեր երիտասարդների հիշատակը, որոնք զոհվեցին հայրենիքը պաշտպանելու համար, պետք է ամեն կերպ փորձենք վառ պահել»,- նշում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն Ադամի ծնողներին առաջարկել է՝ այս գրաֆիկական աշխատանքները տպագրեն և ամփոփեն ալբոմում:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց  Ադամի ծնողներին, հերոսներ ծնող և դաստիարակող հայ ծնողներին. «Շնորհակալություն Ադամին, շնորհակալություն մեր մյուս հերոս տղաներին, որոնք ոչ մի վայրկյան չվարանեցին հայրենիքի համար, ոչ մի վայրկյան չմտածեցին, բայց վստահ եմ, որ մտածելու դեպքում էլ հաստատ նույն որոշումն էին կայացնելու, նույն կերպ էին վարվելու, քանի որ այդպես են դաստիարակել իրենց ծնողները, որովհետև այդպիսի կրթություն ու դաստիարակություն են ստացել իրենց ուսուցիչներից, որովհետև այդ դասն ու պատգամն են ստացել հայոց մեծերից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադամի մայրիկին ոչ միայն  նրա համար, որ ինքը Ադամ ծնեց, այլ  նաև նրա համար, որ մեր երիտասարդությանը օրինակ տվեց՝ ինչպես կարելի է որդի դաստիարակել: Հպարտ եմ մեր տղաներով, Ադամով և իր ընկերներով, յուրաքանչյուր հայ մարդ այսօր կարող է հանգիստ ապրել՝ իմանալով, մեր երկիրն ունի այնպիսի զավակներ, ինչպիսին Ադամն էր»:

Ադամի եղբոր՝ Մուշեղ Սահակյան խոսքերով, եղբոր կորստի ցավը չի մեղմացել, այսօր էլ դժվարությամբ է հավատում, որ Ադամը չկա, բայց երախտագիտության զգացումով է լցվում, երբ տեսնում է, որ եղբորը բոլորն են հիշում:

«Մենք այն ազգերի թվին ենք պատկանում, որ միշտ հիշում ենք մեր հերոսներին, այն հերոսներին, որոնք պայքարել են հայրենի հողի համար: Ապրիլին և ապրիլից հետո տեսնում ենք, թե ինչպես է հայ ժողովուրդը հիշում ու ճանաչում իր հերոսներին, շնորհակալ ենք դրա համար»,- ասում է Մուշեղը ու հավելում, որ  այդ ամենը երևում է նաև սոցիալական ցանցերում, գրված մեկնաբանություններում, որտեղ մարդիկ իրենց երախտագիտություն են հայտնում Ադամին և մեր մյուս հերոսներին:

«Այո, կարոտը կա, մենք կարոտում ենք Ադամին և միևնույն ժամանակ հպարտություն ենք զգում: Նրանք առասպելական հերոսներ են և իզուր չէ, որ ապրիլյան պատերազմը նախագահը համեմատեց Սարդարապատի դեպքերի հետ՝ նշելով, որ տղաները նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն են և հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները հիշելու են նրանց»,- նշում է Մուշեղ Սահակյանը:

Եղբայրը պատմում է, որ սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով 112-րդ մարտական դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցրել զգալի կորուստներ: Ադամի՝ թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում:

Արդյունքում՝ Ադամն  իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:

«Ադամը 9 հոգանոց ջոկատով կանգնեցրել է հարյուրավոր հատուկ ջոկատայինների: Տղաներն ընդամենը 18-20 տարեկան էին, բայց պայքարել են մինչև արյան վերջին կաթիլը:

Փամփուշտները վերջանալուց հետո էլ Ադամը  հետ չի վերադարձել և բազմաթիվ կյանքեր է փրկել, իսկ եթե նահանջեր, ապա հետևանքները կարող էր անդառնալի լիներ Արցախի համար: Այդ պայքարի շնորհիվ է նաև, որ կասեցվել է հակառակորդի գրոհը՝ տապալելով բլից-կրիգը, և առաջին տապալողներից մեկը եղել է Ադամ Սահակյանը: Մենք պարտավոր ենք հիշել Ադամին և Ադամներին»,- ասում է Ադամի եղբայրը և ավելացնում. «Ադամի ամենամեծ ստեղծագործությունը եղել է մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, որտեղ իր ընկերների հետ նա մնալով 112 դիրքում մինչև արյան վերջին կաթիլը պայքարեց թշնամու դեմ: Նրանք հաղթանակ բերեցին մեզ և խոշոր պարտություն՝ Ադրբեջանին: Մենք այդ գլուխգործոցի համար պետք է շնորհակալ լինենք Ադամին և բոլոր տղաներին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}