Կարո Այվազյան. «Ախր էդ հուշարձանն ունի պատմական միջավայր, որը պետք է պահպանել»
Ինչպե՞ս էր պատահել, որ Երևանի կենտրոնում գտնվող առաջին տպարանի շենքը չէր ընդգրկվել պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում: ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն այս հարցին հստակ պատասխան չուներ:
«Մեդիա կենտրոնում» «Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ նա հիշեցրեց, որ ցուցակն ընդունվել է 2004 թվականին կառավարության կողմից, դրանում ընդգրկված է 796 հուշարձան:
«2000 թվականին ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել հայտնի, փորձառու մասնագետներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ: Մշակույթի նախարարության հատուկ ստորաբաժանում կա, որն ուսումնասիրել էր Երևան քաղաքի օբյեկտները և ներկայացրել այդ հանձնաժողովի քննարկմանը»,-շենքերի ընտրության մեխանիզմնը ներկայացրեց բաժնի պետը:
Նրա խոսքով, մինչև 2004 թվականը հանձնաժողովի անդամները հատ առա հատ քննարկել են շենքերը, ներկայացրել հիմնավորումներ:
«Ամեն մեկն իր սուբյեկտիվ կարծիքն ասում էր, որից հետո որոշվում էր, տվյալ շինությունը ընդգրկվի՞ ցուցակում, թե՞ չէ, ի՞նչ նշանակության է՝ հանրապետակա՞ն, թե՞ տեղական: Այսպես ձևավորվել է ցուցակը»,-ասաց Այվազյանը:
Նախարարության ներկայացուցիչն այն համոզման է, որ Երևանում շատ շենքեր, անկախ ցուցակում լինել-չլինելու հանգամանքից, արժանի են պահպանման իրենց միջավայրում:
«Մի պահ մոռանանք, որ դրանք հուշարձան են կամ հուշարձան չեն, դրանք ձևավորում են մեր քաղաքի պատմական միջուկի նկարագիրը: Պատկերացրեք, որ բոլոր հուշարձանները պահպանվում են, մնացած շենքերը քանդվում, նորերն են սարքվում: Ախր էդ հուշարձանն ունի պատմական միջավայր: Եվ այդ պատմական միջավայրը պետք է պահպանել, դա է խնդիրը»,-ասաց Այվազյանը:
,
Հարակից հրապարակումներ`
- Մարկ Գրիգորյան. Ժամանակն է խոսել, թե ինչպես է հայկական կոռուպցիան խժռում Երևանը
- Ստուգում են տպարանի շենքի պայթեցման օրինականությունը
- «Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է». Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման ընթացքի բացթողումների հետ կապված
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան