Քարանձավների մասով ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել
Այդ քարանձավների մասին վեց ամիս առաջ որոշում է կայացվել՝ մրցույթով տրամադրվեն օգտագործման: Միջազգայնորեն ընդունված պրակտիկա է,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե կառավարության նոր ծրագրում հինգ քարանձավի մասին է խոսվում, սակայն այդ մասին տեղակալը որևէ բան չի ասել զեկույցում՝ կապված հաջորդ տարվա ծրագրերի հետ:
Փոխնախարարի խոսքով՝ այս վեց ամսում փորձել են իրավական, օրենսդրական հիմքեր գտնել, թե ինչ ձևով իրականացնեն մրցույթը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մշակույթի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները ստեղծել են հանձնաժողով, շուտով հայտարարվելու են բաց մրցույթներ:
Ա. Պողոսյանն ասաց, որ մի մրցույթ արդեն հայտարարել էին, սակայն մասնակից չի եղել:
«Այդ պատճառով այստեղ ոչ մի ներդրում պետությունը չի պատրաստվում անել»,- նշեց Ա. Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան