Բժշկական համալսարանում այսօր կորոշեն ռեկտորի հարցը
Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը հրաժարական է ներկայացրել: ԵՊԲՀ մամուլի խոսնակ Վիկտորյա Անիկինան Panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է նաև ռեկտորի հարցը:
Խորհրդի նիստի օրակարգային հարցերի մասին խոսնակը հրաժարվեց մանրամասնել, միայն ասաց, որ եթե ռեկտորը հրաժարական է ներկայացնում, խորհուրդը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո անցկացվում են ընտրություններ:
Միքայել նարիմանյանը բուհի ռեկտոր ընտրվել էր 2012 թվականին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու էր այս տարեվերջին:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռեկտորի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն է, որը չի հրաժարվել այդ առաջարկից:
Նշենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Խորհուրդը կազմված է 32 անդամներից և ձևավորվում է Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի հիմնական խնդիրներն են՝ համալսարանի ռեկտորի ընտրությունը, համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունների որոշումը՝ ռեկտորի ներկայացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին