Առողջություն 14:58 04/11/2016 Հայաստան

«Մենք փորձում ենք դա անվճար անել, ստացվում է այն, ինչ որ ստացվում է». քաղցկեղի բուժման հնարավորությունների ու գների մասին

Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նշեց, որ բժշկության մեջ կան ոլորտներ, որտեղ կան լուրջ արդյունքներ, սակայն կան ոլորտներ, որտեղ վիճակը տխուր է, մասնավորապես, ուռուցքաբանության ոլորտում:

«Այս հարցը տարբեր նախարարների տալիս ենք, լսում ենք, որ կառուցվում է Գերազանցության կենտրոն, որը դարձել է Հյուսիս-հարավ ճանապարհը, վերջը չի երևում: Այստեղ մեկ ուրիշ լուծում է պետք, մենք չենք կարող անվերջ սպասել: Ի վերջո,  ե՞րբ Հայաստանում հնարավոր կլինի որակյալ բուժում կազմակերպել»,- ասաց պատգամավորը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ կարելի է բացել ուռուցքաբանության գերազանցության երկրորդ, երրորդ կենտրոնը, բայց եթե ավելանում է ուռուցքների առաջնային դիագնոստիկայի քանակը, ապա դրա դեմ պետք է պայքարել այլ մեթոդներով. «Աշխարհում զարգանում են ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մեթոդները: Քիչ գումարներով կարելի է այսօրվա առաջնային խնդիրներով հիվանդությունները կանխել շաքարային դիաբետը, քաղցկեղը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները»:

Լևոն Ալթունյանը հիշեցրեց, որ առողջ ապրելակերպը ծխախոտից հրաժարվելն է, խմիչքի օգտագործման նվազեցումն է, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը: Ըստ նրա՝ Ֆինլանդիան 25 տարվա ընթացքում 3,2 անգամ նվազեցրել  է սիրտանոթային հիվանդացություններից մահացությունը՝ միայն սննդի մեջ աղի քանակը պակասեցնելով:

Հայաստանում էլ, ըստ նախարարի, առաջարկ կա կտրուկ բարձրացնել ծխախոտի գները: 

Վահե Հովհաննիսյանը արձագանքեց. «Ֆիննը որ հիվանդանում է, չեն ասում ՝ այ ֆին ջան, եթե դու չծխեիր, չխմեիր…նրան սկսում են անմիջապես բուժել: Իսկ Հայաստանում Աստված չանի մեզնից որևէ մեկը լինի՝ ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա, Մոսկվա՝ բուժման: Կարճաժամկետ լուծումներ է պետք, պետությունը նրա համար է, որ լուծի: Մարդիկ հիվանդանում են՝ չգիտեն ինչ անեն՝ սկսած խայտառակ դեղերից, որ դրսից բերեք, մերը լավը չի, սկսած ճառագայթային թանկ բուժումը, վիրաբուժությունը և այլն»: 

«Համամիտ եմ ձեզ հետ, բայց առանց համապատասխան ֆինանսական բազիսի խոսքերը մնում են խոսքեր, ցանկությունները մնում են կենացներ: Համապատասխանաբար, բազիսը պետք է լինի գումարը, մենք ունենք 85 մլրդ դրամ: Այդ 85 մլրդ-ը կհերիքի կամ շատ սահմանափակ քանակի մարդկանց բուժմանը, կամ ամբողջ ազգաբնակչությունը վերածել առողջ ապրելակերպի, կամ օպտիմալ համամասնորեն պետք է մասնաբաժիններ հանենք այս կամ այն ծրագրին, ինչը որ մենք անում ենք: Մենք պետք է ընտրենք»,- պատասխանեց Լևոն Ալթունյանը:

Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նույնպես անդրադարձավ ուռուցքաբանությանը՝ նշելով, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդիկ բուժվելու համար իրենց բնակարաններն են վաճառում, որպեսզի գնան արտասահման բուժվելու:

«Պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան քիչ ծախսերով իրենց հայրենիքում բուժում ստանան: Առավել ևս մեր բժիշկները համապատասխան սարքավորումներ ունենալով, կարող են որակյալ բուժում տրամադրել»,- ասաց պատգամավորը:

Լևոն Ալթունյանը ընդունեց, որ իսկապես մարդիկ բնակարանները վաճառում են, որպեսզի արտերկրում բուժվեն, քանի որ արտերկրում այդ հիվանդության բուժման արժեքը 50-250 հազար եվրո է:

«Հայաստանում այդ բուժումը ձեռք է բերվում անվճար: Քոմենթները, իմ կարծիքով, ավելորդ են: Եթե ՀՀ ցանկացած քաղաքացի վճարեր օնկոլոգիայի հիվանդության բուժման համար Հայաստանի տարածքում 20-30 հազար եվրո, մենք ընդհանրապես այլ պատկեր կունենայինք օնկոլոգիայի բուժման գործընթացի մեջ: Մենք փորձում ենք դա անվճար անել, ստացվում է այն, ինչ որ ստացվում է: Մենք չենք ստիպում, որ մարդիկ վաճառեն իրենց տները, ավտոմեքենաները, փոխեն իրենց ապրելակերպը, բնակվելու վայրը: Պետությունը ջանք է թափում, որպեսզի այդ ամեն ինչը կազմակերպի անվճար»,- ասաց Լևոն Ալթունյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}