Խվորոստովսկին Բարսելոնի թատրոն կվերադառնա իր դեբյուտից քառորդ դար անց
Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս օպերային երգիչ Դﬕտրի Խվորոստովսկին իսպանական Բարսելոն քաղաքի «Լիսեո» ﬔծ թատրոնի բեմ Է վերադառնում իր դեբյուտից քառորդ դար անց: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ նրա հաﬔրգը կկայանա նոյեմբերի 6-ին:
Երաժշտական բոլոր ստեղծագործությունները կհնչեն «Լիսեո» թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Միխայիլ Տատարնիկովի ղեկավարությամբ: Համերգային ներկայացումը բաղկացած կլինի երկու մասից, որոնց ընթացքում կհնչեն արիաներ օպերաներից՝ ինչպիսիք են Չայկովսկու «Պիկովայա դամա»-ն, Գլինկայի «Ռուսլանը և Լյուդմիլա»-ն, ինչպես նաև Վերդիի «Ռիգոլետո»-ն և այլն:
Դﬕտրի Խվորոստովսկին ռուսաստանցի օպերային երգիչ է, ՌԴ-ի ժողովրդական արտիստ: 1990 թվականից նրան հրավիրում են ելույթ ունենալ աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեﬔրում, այդ թվում՝ Լոնդոնի Քովենթ- Գարդեն թագավորական թատրոն, Բավարիայի և Բեռլինի պետական օպերաներ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերա, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանն օպերային երգչի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք: Աղբյուրը գրում է, որ չնայած բուժմանը, նա չէր դադարեցնում ելույթները, մասնավորապես նա համերգային շրջագայություն է ունեցել Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում էլ ելույթ է ունեցել Հաղթանակի օրվա առթիվ:
Հարակից հրապարակումներ`
- Խվորոստովսկին չի կարող ելույթ ունենալ Վիեննայում՝ քիմիաթերապիայի պատճառով
- Դմիտրի Խվորոստովսկին հունիսի 1-ին բարեգործական համերգ կտա Մեծ թատրոնում
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դմիտրի Խվորոստովսկի. Ոչ ոք առայժմ չի պատրաստվում մահանալ
- Սոչիում անկացվելիք «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի հատուկ հյուրը կլինի Դմիտրի Խվորոստովսկին
- Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերդառանա հոկտեմբերին
- Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել
- Դ.Խվորոստովսկի. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար (Լուսանկարներ)