Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
Ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում մենք շատ օրենքներ ունենք, հիմա էլ մշակվում են, մի մասը ուշացած, բայց հարցն այն է, այդ օրենքները գործո՞ւմ, գործելո՞ւ են, թե՞ չէ: Մեդիա կենտրոնում քննարկում «Ե՞րբ է կարգավորվելու Երևանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ նման հարց հնչեցրեց Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
«Ես մի թեթև անալիզ արեցի: Մենք 98 թվին ընդունեցինք «Հուշարձանների պահպանության մասին» օրենք: Չորս տարի անց ընդունեցինք հուշարձանների պահպանության կարգ, թե ինչպես է այդ օրենքը գործելու: Եվս երկու տարի հետո՝ 2004-ին ընդունեցինք հուշարձանների ցանկը: Դրանով ավարտվեց»,-ասաց ճարտաապետը:
Դրան հաջորդած 12 տարիների ընթացքում, Ս. Քալաշյանի դիտարկմամբ, տեղի ունեցած շարժը հակառական է, արդյունքը՝ բացասական:
«Ցանկը հաստատվելուց հետո ընդունվեց գերակա հանրային շահի մասին օրենքը, որն էլ ոտատակ տվեց այս բոլոր նախաձեռնությունները»,-ասաց քննարկման բանախոսը:
Նա լրագրողների հետ հանդիպմանը էր եկել Ղարսի նահանգի ճարտարապետական հուշարձանների մատյանը ձեռքին:
«Մատյանի մեջ տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի, Անիից սկսած բոլոր շենքերի անձնագրերն են, առկա վիճակն ու վերանորոգման աշխատանքների մասին տեղեկություններ: Սա ձևական չէ, ես եղել եմ Ղարսում, տեսել, թե ինչպես են տները պահպանվում»,-ասաց նա:
Ճարտարապետի խոսքով, պետք է նման հոգածություն ցուցաբերել Հայաստանի բոլոր շենքների նկատմամբ, մինչդեռ այսօր շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Այվազյան. «Ախր էդ հուշարձանն ունի պատմական միջավայր, որը պետք է պահպանել»
- Մարկ Գրիգորյան. Ժամանակն է խոսել, թե ինչպես է հայկական կոռուպցիան խժռում Երևանը
- Ստուգում են տպարանի շենքի պայթեցման օրինականությունը
- «Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է». Վարչապետը՝ տպարանի շենքի պայթեցման ընթացքի բացթողումների հետ կապված
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան