«ՄՅու»-ն Շվայնշտայգերին 10 մլն ֆունտ ստեռլինգ կվճարի պայմանագրի խզման համար
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է խզել պայմանագիրը կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ 32-ամյա գերմանացու հետ ստորագրված համաձայնագրի ժամկետից շուտ խզումը անգլիական ակումբին կստիպի 10 մլն ֆունտ ստեռլինգ վճարել նրան։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլևս հույսեր չի կապում աշխարհի 2014 թ. չեմպիոնի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Շվայնշտայգերը ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում