«Մանչեսթեր Յունայթեդը» միանգամից մի քանի հակառեկորդ է թարմացրել
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում 1։2 հաշվով զիջել է «Ֆեներբախչեին», ինչով ոչ միայն զգալիորեն բարդացրել է հաջորդ փուլ դուրս գալու խնդրի լուծումը, այլև խորացրել մի շարք տհաճ շարքեր։
Առաջին՝ «Կարմիր սատանաները» եվրագավաթային վերջին 8 արտագնա խաղից 7-ում պարտություն են կրել, երկրորդ՝ 1965 թ.-ից հետո առաջին անգամ «ՄՅու»-ն գնդակ է բաց թողնում եվրագավաթային անընդմեջ 7 արտագնա խաղում, երրորդ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 8 խաղից 7-ում չի կարողանում գոլ խփել առաջին խաղակեսում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում