Մշակութային հուշարձանի շրջակայքում գտնվողի հողի վրա օբյեկտ դնելն ո՞ւմ իրավասության հարցն է
Կադաստրավորումը, պահպանական գոտիների, պահպանական գոտիների մեջ կառուցապատման ռեժիմների հաստատումն ընդհանուր մեկ գործողություն է, 2017 թվականին նոր տեխնոլոգիայով, տեխնիկայով պետք է իրականացնենք,- ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե մշակութային հուշարձանի շրջակայքում գտնվողի հողի վրա օբյեկտ դնելն ո՞ւմ իրավասության հարցն է:
Փոխնախարարի խոսքով՝ եթե պահպանական գոտում արվում է որոշակի օբյեկտի շինարարություն կամ ցանկություն կա, որ այդտեղ անեն շինարարություն, տարածքի լիազոր մարմինը մշակույթի նախարարությունն է, քանի որ հուշարձանի տարածք է:
Պահպանական տարածքից դուրս, նրա ներկայացմամբ, գործում է կառուցապատման գոտու տարածք, որը ենթարկվում է համայնքին, բայց կիրառվում են կառուցապատման որոշակի սահմանափակումներ, պետք է անպայման տրվի մշակույթի նախարարության թույլտվությունը:
Ա. Պողոսյանը նշեց, որ կա նաև լանդշաֆտի գոտի:
«Կադաստրավորելուց, պահպանական գոտիների հաստատումից հետո այդ երևույթները դժվար կլինի իրականացնել»,- ասաց մշակույթի փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Այվազյան. «Ախր էդ հուշարձանն ունի պատմական միջավայր, որը պետք է պահպանել»
- «Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
- «Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը
- «Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
- «Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան
- «Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
- «Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
- «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան
- «Երևան դեժավյու». Երիտասարդների պալատը (Տեսանյութ)
- «Երևան դեժավյու». Համալսարանը, Գետառի լեգենդը, «այլմոլորակային» Շախմատի տունն ու Կամերայինը
- «Երևան դեժավյու». Քաղաքի կերպարները (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին