ԿԳՆ. Հունվարին ավարտական քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմում ներկայացնել
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
ԿԳՆ հասարակայանության հետ կապերի վարչությունից մանրամասնում են՝ համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 14-28-ը և /կամ հունիսի 1-24-ը: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին կարող է մասնակցել այն սովորողը, որը հունիս ամսին մասնակցելու է միասնական քննություններին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին անցկացվող պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները