Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում է 14 բռնցքամարտիկ` այդ թվում նաև Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կներկայանա 7 մարզիկով, որոնց անունները կհրապարակվեն ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում