Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի սկսելու է իր վերադարձի շուրջ քննարկումները. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի օրը վերադառնալու է Հայաստան և անմիջապես սկսելու է քաղաքականություն իր վերադարձի շուրջ քննարկումները քաղաքական, գործարար, հասարակական շրջանակների հետ։
Ծառուկյանը մտադիր է ոչ թե քաղաքականություն վերադառնալ որպես ԲՀԿ առաջնորդ, այլ ծրագրում է դառնալ վերկուսակցական համահայկական մի մարմնի առաջնորդ, որի մաս կարող է կազմել նաև ԲՀԿ-ն։ Վերադարձի շուրջ իր ծրագրերի վերաբերյալ Ծառուկյանը մտադիր է հաջորդ շաբաթ առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ։ «Ժամանակ»-ին հաջողվել է ուշագրավ մանրամասներ իմանալ։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հիմնական նախաձեռնողները Ծառուկյանի ներկա և նախկին խոսնակներ՝ Խաչիկ Գալստյանն ու Իվետա Տոնոյանը, ինչպես նաև lurer.com կայքի սեփականատեր Արման Վարդանյանը։ Նրանք իրենց հետագա ճակատագիրը, ինչ-որ բան ձեռնարկելու շանսը տեսնում են հենց Ծառուկյանի վերադարձով պայմանավորված։