Պայքարը բարձրագույն խմբի ուղեգրերի համար սրվում է
Տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի 10-րդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Ռաֆայել Բակունցի հետ: 7 միավորով երկրորդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը սև խաղաքարերով պարտվել է Դավիթ Շահինյանին:
10-րդ տուրում պարտություն է կրել նաև երրորդ հորիզոնականում ընթացող Հովիկ Հայրապետյանը: Վերջինիս սայթաքումից օգտվել է Արման Միքայելյանը, ով հաղթել է Կարեն Հովհաննիսյանին, ինչպես նաև Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, ովքեր իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով և միավորներով հավասարվել Հայրապետյանին:
Այսպիսով` 10-րդ տուրից հետո վաստակած 8 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայկ Մարտիրոսյանը: 7 միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը 2-րդն է, միանգամից 4 շախմատիստներ 6 միավոր են վաստակել և կիսում են 3-6-րդ տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում