Ռազմամարզական խաղերի հաղթողներն են
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մասնակիցներն ուժերը չափեցին նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն (օդամղիչ hրացանով), ինքնաձիգի քանդում-հավաքում մրցաձևերում:
Այս տարի հաղթող դարձավ Տավուշի մարզի Արծվաշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցն է, 3-րդում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը:
Եզրափակիչ փուլում մրցանակակիր թիմերին հավաստագրերով, գավաթներով և հուշանվերներով պարգևատրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Մասնակից մյուս թիմերն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրերի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում