Պոլ Սքոուլզը ջնջել է Մոուրինյոյի անունը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը, ով ներկա է եղել Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչեի» հետ հանդիպմանը, շատ է բարկացել մանկունյանցիների կրած պարտությունից:
Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»-ը, ամբողջ խաղի ընթացքում նա նյարդայնացած խզբզել է այն թղթի վրա, որտեղ գրված են եղել կազմերը: Սքոուլզը ոչ մի բառ չի խոսել մարզադաշտում, չի շփվել լրագրողների հետ, սակայն լուսանկարիչները կարողացել են ֆիքսել թուղթը, որի վրայից ֆուտոլիստը ջնջել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անունը: