«Բավարիան» կխաղա աղբից պատրաստված մարզաշապիկով
Մյունխենյան «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է մասնակցել շրջակա միջավայրի պաշտպանության ակցիային՝ իր ֆուտբոլիստներին հագցնելով վերամշակված աղբից պատրաստված մարզաշապիկներ։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Բունդեսլիգայում թիմի հաջորդ խաղը հատկանշական կլինի։ «Հոֆենհայմի» հետ խաղը ֆուտբոլիստները կանցկացնեն նոր մարզաշապիկով, որն ամբողջությամբ պատրաստված կլինի վերամշակված աղբից։
Ըստ էության՝ մյունխենյան թիմի ֆուտբոլիստները կխաղան օվկիանոսյան աղբից պատրաստված մարզաշապիկներով՝ հավաքված Մալդիվների ափից։
Մարզաշապիկն ավանդական տեսքն ունի, որի օձիքին գրված է. «Հանուն օվկիանոսի»։ Նշենք, որ «Բավարիայի» հովանավորը նույնպես մասնակցել է ակցիային ու համաձայնվել, որպեսզի ընկերության լոգոտիպը կորցնի յուրահատուկ փայլը և ձուլվի մարզաշապիկին։
Խաբի Ալոնսոն, ով ներկայացրել է մարզաշապիկը, կիսվել է իր տպավորություններով և ասել, որ իրեն, որպես Իսպանիայի ծովափերին մեծացած մարդու, հատկապես հաճելի է մասնակցել նման միջոցառումների՝ շեշտելով համաշխարհային օվկիանոսի պաշտպանության կարևորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում