Եգիպտոսի թանգարանում ցուցադրվում են Թութանհամոն փարավոնի իրերը
Կահիրեում Եգիպտոսի ազգային թանգարանում բացվել է Թութանհամոն փարավոնի դամբարանի իրերի ցուցահանդեսը: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ցուցահանդեսը նվիրված է հայտնի հին եգիպտական դամբարանի հայտնաբերման 94-ամյակին:
«Մենք ցուցադրում ենք բազմաթիվ առարկաներ, հատուկ ընտրություն չի եղել, քանի որ դամբարանի բոլոր իրերն արվեստի եզակի գործեր են»,- ասել է թանգարանի տնօրենը:
Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշների թվում է նաև ոսկեզօծ փայտյա սնդուկը, որում պահվել են հայտնի փարավոնի թանկարժեք իրերը, փարավոնի քանդակը:
Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) Թութանհամոն փարավոնի (մ.թ.ա 1332-1323 թվականներին) դամբարանը հայտնաբերել է հնագետ Հովարդ Քարտերը: Դամբարանի հայտնաբերումը Եգիպտոսի բոլոր ժամանակների ամենասենսացիոն բացահայտումն է: