Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի համար դառնում է պակաս հուսալի գործընկեր. թուրքագետ
«Թուրքիան արդեն հոգնել է արևմտյան բռնատիրությունից և փորձում է շեղվել դեպի Արևելք՝ ավելի հարմար արտաքին քաղաքականություն վարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նա խոսքով՝ Թուրքիայի չստացված հեղափոխությունից հետո բավականին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել այդ երկրի ներքին և արտաքին քաղաքական ուղղություններով:
«Կարող ենք փաստել, որ բավական լարվեցին Թուրքիա-ԵՄ հարաբերությունները,Թուրքիան փորձում է առավել ինքնութրույն արտաքին քաղաքակնություն վարել, փորձելով շատ հաճախ շրջանցել արևմտյան գերտերությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի շահերը: Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի համար դառնում է պակաս հուսալի գործընկեր»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին՝ բանախոսն ասաց, որ այդ առումով ևս առկա են բազմաթիվ փոփոխություններ, ինչը կապված է արևմտամետ բազայի թուլացմամբ և գյուլենականների ձերբակալությամբ:
«Էրդողանի այն խոսքը, որ կարող է հասունանալ ևս մեկ իշխանափոխություն, վկայում է, որ թուրքական իշխանական վերնախավը բավականին վախեցած է, որ ցանկացած պահի իրեն կարող են զրկել աթոռից ու իշխանական լծակներից: Վախն առկա է թուրքական իշխանական համակարգում՝ գլխավորապես Էրդողանի մոտ և հենց վախից էլ ծնվում է տարբեր քաղաքական գործիչների հանդեպ անվստահությունը, որին հետևում են ձերբակալությունները»,-նշեց Խուդավերդյանը:
Թուրքագետը հավելեց, որ ձերբակալությունները կշարունակվեն, քանի որ դեռևս տեսանելի չեն այն ուղիները, որոնցով Թուրքիան կարող է դուրս գալ այս իրավիճակից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան