Ռոնալդո. «Բուֆոնի ու Մալդինիի դեմ խաղն իսկական մղձավանջ էր»
«Ինտերի», «Ռեալի», «Բարսելոնի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն նշել է, որ իր համար պրոֆեսիոնալ կարիերայում ամենաբարդը եղել է «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ու «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի դեմ խաղը։ Բրազիլացու խոսքերով՝ երիտասարդ աստղերից առանձնանում է «Բարսելոնի» հարձակվող Նեյմարը։
«Բուֆոնի դարպասը գրավելը միշտ էլ դժվար է եղել,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա իսկական մղձավանջ էր։ Գործնականում անհնար էր հաղթել նաև Մալդինիի հետ պայքարում։ Եթե խոսենք երիտասարդ աստղերի խաղի մասին, կուզեի նշել Նեյմարին։ Նա իրեն հիանալի է դրսևորում Բրազիլիայի հավաքականում ու արտակարգ խաղ է ցուցադրում «Բարսելոնում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում