Իրեն բռնաբարելու համար Թրամփին մեղադրող միակ կինը հրաժարվել է թեկնածուի դեմ հայցից
Միակ կինը, որը մեղադրում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին իրեն բռնաբարելու համար, հրաժարվել է և հետ կանգնել նրա դեմ դատական հայց ներկայացնելու մտադրությունից:
«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, կինը, որը ներկայացվել է Ջեյն Դոու կեղծանունով, հայց էր ներկայացրել Թրամփի դեմ՝ նրան ու միլիարդատեր Ջեֆի Էպշտեյնին մեղադրելով 1994 թվականին երեկույթի ժամանակ իրեն բռնաբարելու մեջ: Այդ ժամանակի կինը 13 տարեկան է եղել:
Թրամփը չի ընդունել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները, իսկ նրա փաստաբան Ալան Գարթենը հայտարարել է, որ «գործն ամբողջությամբ սարքած է» նրա կողմից, ով ցանկանում է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա:
Ըստ աղբյուրի, ուրբաթ երեկոյան մեղադրող կողմի փաստաբանը հետ է վերցրել հայցը նյույորքյան շրջանային դատարանից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան