Մելքումյանը սայթաքեց ու զիջեց դիրքերը
Գերմանիայում ընթացող շախմատի Բավարիայի բաց առաջնության 7-րդ տուրն անհաջող էր 5,5 միավորով 4 շախմատիստների հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հրանտ Մելքումյանի համար: Նա սևերով պարտվեց առաջատարներից մեկին՝ հնդիկ գրոսմայստեր Գիտա Նարայանան Գոպալին: Դա մրցաշարում հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր:
Մելքումյանը 5,5 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական, իսկ Գոպալն այդ հաղթանակի շնորհիվ 6,5 միավորով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: 7 շախմատիստներ 6-ական միավորով հետապնդում են առաջատարին: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:
Հիշեցնենք, որ Բավարիայի բաց առաջնությանը մասնակցում են 22 երկրի 475 շախմատիստներ, այդ թվում` 28 գրոսմայստեր, 14 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 23 վարպետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում