Հունվար-սեպտեմբերին Հայաստանին տրամադրվել է շուրջ 37 մլն. դոլարի մարդասիրական օգնություն. ԱՎԾ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 535.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 17 751.2 մլն. դրամ կամ 37 022.0 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 55.7%-ը կազմել են. քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.7%-ը` մանածագործական իրերը, 7.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.1%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 14.4%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ-ի հունվար-հդեպտեմբերին, Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 18.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 25%-ը՝ Եվրամիության երկրներին, 20.8%-ը՝ Շվեյցարիային, 4.9%-ը՝ Ճապոնիային, 10.6%-ը՝ Չինաստանին: