The telegraph-ը Մխիթարյանի և մյուս նորեկների տրանսֆերները համարում է թույլ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է հրաժարվել թիմի միանգամից 8 ֆուտբոլիստների ծառայություններից: Յուրահատուկը կբաժանվի նաև Զլատան Իբրահիմովիչից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Հնարավոր տրանսֆերները կախված են թիմի վատ արդյունքներից: Աղբյուրը նշում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ձեռք բերված ֆուտբոլիստները չեն ուժեղացրել թիմը, թեև նրանց գնելու համար մանկունյանցիները վատնել են 145,7 մլն եվրո: Խոսքը Զլատան Իբրահիմովիչի, Հենրիխ Մխիթարյանի, Էրիկ Բայիի և Պոլ Պոգբայի մասին է:
Նշվում է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են հեռանալ «Օլդ Տրաֆորդից». պաշտպաններ Մաթեո Դարմիան, Մարկուս Ռոխո, Ֆիլ Ջոնս, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգեր, Մորգան Շնայդերլին, Մայքլ Կերիկ, Էշլի Յանգ, ինչպես նաև հարձակվողներ Մեմֆիս Դեպայ և Զլատան Իբրահիմովիչ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդին» ոչ մի կերպ չի հաջողվում գտնել իր խաղը: Մոուրինյոն, իր հերթին, որպես մարզիչ, կորցրել է իր ձեռագիրը, իսկ արդյունքն այն է, որ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո մանկունյանցիները վաստակած 15 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 8 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում