Մոսուլում ԻՊ-ը խաղաղ բնակիչների է պատանդ վերցրել
Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են վերցրել 1600 քաղաքացիական անձանց և նրանց որպես կենդանի վահան են օգտագործում օդային հարձակումների ժամանակ։
Աղբյուրը գրում է, որ ահաբեկիչական խմբավորումը գերի են վերցրել քրդական, եզդիական և շիա մուսուլմանների համայնքից 400 կանանց։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ պատմել է Մարդու իրավունքներով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին։
Նա հայտնել է, որ ԻՊ զինյալները շարունակում են պատանդների զանգվածային մահապատիժները։ Այսպիսով՝ ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել մի քանի օր առաջ Մոսուլի արվարձանում 180 նախկին պետծառայողների սպանության մասին։ Մտավախություն կա, որ բուն Մոսուլում ահաբեկիչները մոտ 200 մարդու են սպանել։ Հիմա Գրասենյակը փորձում է ստուգել այդ տեղեկությունը։
Նաև հաղորդագրություններ են ստացվել, որ ԻՊ բեռատարները Համմամ ալ Ալիլ քաղաքի բնակիչներին Թալ Աֆար են տանում։ Որոշ ընտանիքների ասել են, որ նրանց Սիրիա են տանում։
Ռավինա Շամդասանին հայտնել է, որ ահաբեկիչները բռնի հավաքագրում են 9-10 տարեկան երեխաների ու նրանց զինյալ դարձնում Մոսուլում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան