Ոստիկանապետի փեսան երկրորդ առանձնատունն է գնել ԱՄՆ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում այս տարի մայիսին երրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը։
Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարի հունիս ամսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալի Վիլիջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ։
Ի դե, սա Արթուր Գևորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում։ Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գևորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա