Մամիկոն Ասլանյանն այլ ելք չունի, քան ավագանուն իր հրաժարականի դիմումը ներկայացնելը. Մարուքյան
Այսպիսով, արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն Վանաձորում չունի մեծամասնություն, քանի որ այն 4 հոգին, ովքեր Վանաձորի ավագանու առաջին նիստի ընթացքում քվեարկել էին ՀՀԿ-ի օգտին, այս մեկ ամսվա ընթացքում այդպես էլ որևէ հայտարարությամբ հանդես չեկան և ակնհայտ է, որ այդ քվեարկությունը եղել է ոչ թե ազատ կամքի արտահայտության, այլ ճնշման արդյունքում։ Այդ մասին այսօր հայտարարել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, այստեղ միասնական ընդդիմության թեկնածու Քրիստ Մարուքյանը:
«Այս պարագայում, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանն այլ ելք չունի, քան ավագանուն իր հրաժարականի դիմումը ներկայացնելը», -հավելել է Մարուքյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան հրավիրված Վանաձորի արտահերթ նիստը չկայացավ, քանի որ ավագանու ընդդիմադիր անդամները՝ «Լուսավոր Հայաստան», Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան խմբակցություններից, բոյկոտեցին այն: Արդյունքում ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեին 15 մանդատ, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 18 մանդատ, և քվորում չապահովվեց ու նիստը չկայացավ։
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ էր ընտրվել շնորհիվ ընդդիմադիր խմբակցությունների 4 անդամների ձայների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան