Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
«Մեր տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական, ոսկե տառերով պետք է գրվեն հայոց պամության էջերում»,- ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովում ունեցած ելույթում ասաց ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ հիմա ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը:
«Վիշտը մեծ է իմ և հայրենիքի համար նահատակված մյուս զինվորների ծնողների համար, բայց կա մի անսահման հպարտություն, որ իմ որդի սերժանտ Ադամ Սահակյանը 2016 թվականի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, գտվելով Ջաբրայիլի 112 մարտական դիրքում և լիելով այդ դիրքի ավագը, գլխավորել է մարտը և մոտ 4-5 ժամ պահել է դիրքը, իր ջոկատով ետ մղել թշնամուն՝ հասցելով նրան զգալի կորուստներ, պայքարելով արյան մինչև վերջին կաթիլը՝ ընկել են հերոսի մահով: Կրկին ու կրկին ուզում եմ ասել՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկել են հայոց հողը պաշտպանելու համար»,- նշեց տիկին Գայանեն:
Հարակից հրապարակումներ`
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան