Գամբիացի ֆուտբոլիստուհին զոհվել է Եվրոպա փախչելու ճանապարհին
Ողբերգություն է գրանցվել գամբիական ֆուտբոլում։ Երկրի կանանց հավաքականի դարպասապահ Ֆաթիմ Ջավարան զոհվել է Միջերկրական ծովը հատելիս։ Հարազատ երկրում 19-ամյա մարզուհին հանդես էր գալիս «Կարմիր կարիճներ» թիմի կազմում։ Մեծահասակների թիմում նա սկսել է հանդես գալ 15 տարեկանից։
Չնայած այն բանին, որ ակումբը ներկայացնում է կանանց բարձրագույն դիվիզիոնը, նրա ֆուտբոլիստներն իրենց աշխատանքի համար կոպեկներ են ստանում, ինչը չէր կարող բավարարել երիտասարդ աղջկան։ 17 տարեկանում նա առաջին անգամ դուրս եկավ աֆրիկյան մայրցամաքից՝ միանալով մինչև 17 տարեկանների թիմին, մասնակցեց տարիքային այդ խմբի աշխարհի առաջնությանը։ 18 տարեկանում իր նորամուտը նշեց երկրի գլխավոր թիմի կազմում՝ հետ մղելով 11 մետրանոց հարվածն առաջին իսկ խաղում, որն ընկերական էր։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Տեսնելով այլ երկրների պայմանները և այն, թե ինչպես են իր հասակակիցները վաստակում ֆուտբոլում, Ջավարան այրվում էր Եվրոպա տեղափոխվելու մտքով։
Այս աշնանը նա որոշեց հուսահատ քայլ կատարել՝ Եվրոպա անցնել անլեգալ միգրանտների հետքերով։ Նախ նրան հաջողվեց անցնել Սահարան, այնուհետև Ֆաթիմը նստեց Լիբիայից Եվրոպա ուղևորվող նավերից մեկը, սակայն չհասավ նշանակված վայր։ Ինչպես ցույց են տվել հետաքննության արդյունքները, Գամբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստուհուն իր երազանքից ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանեց...
Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է այս ողբերգական լուրը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում