Թեոդորչիկը՝ «Միլանի» ու Դորտմունդի «Բորուսիայի» տեսադաշտում
Միանգամից երկու եվրոպական ակումբ են հետևել բելգիական «Անդերլեխտի» լեհ հարձակվող Լուկաշ Թեոդորչիկին «Մայնցի» հետ Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ։ Խոսքը Դորտմունդի «Բորուսիայի» ու «Միլանի» մասին է։ Այդ խաղում Թեոդորչիկը երկու գոլ խփեց և օգնեց իր թիմին՝ 6։1 հաշվով ոչնչացնելու «Մայնցին»։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, լեհ ֆուտբոլիստի խաղին հետևել են «Միլանի» ու «Բորուսիայի» սելեկցիոներները։ Այդ ակումբներից բացի, Թեոյի ծառայություններով նաև «Վեստ Հեմը», «Էվերտոնը», «Բայերն» ու «Վեստ Բրոմվիչն» են հետաքրքրված։
Ֆուտբոլիստը, սակայն, դեռ կոնկրետ առաջարկ չունի։ Բայց հավաստի է, որ նշված ակումբների ներկայացուցիչները ներկա են եղել հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Թեոդորչիկի իրավունքները դեռ պատկանում են Կիևի «Դինամոյին»։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.։ Նա 2015 թ. ամռանն է վարձավճարով տեղափոխվել «Անդերլեխտ» և շատ արագ կարողացել է դառնալ բելգիական թիմի առաջատարներից մեկը։ Այս մրցաշրջանում Թեոդորչիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման ու խփել 15 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում