Կոնտե. «Ավելի լավ ես տանում հոգնածությունը, երբ հաղթում ես»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Էվերտոնի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպման նախօրեին շփվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
«Նրանք շատ վտանգավոր են։ Անցած մրցաշրջանում մենք չհաղթեցինք «Էվերտոնին», և ինձ, խաղացողների, երկրպագուների համար կարևոր է հիշել դա։ Ես լուրջ աջակցություն եմ ակնկալում մեր ֆանատներից,- Կոնտեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Գիտենք, որ մեզ ուժեղ թիմ է դիմակայելու, որի կազմում շատ են լավ, արագաշարժ ու տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստները։ Մենք պետք է շատ ուշադիր խաղանք։ Այս շաբաթ լավ ենք աշխատել, որպեսզի պատրաստվենք նման կարգի թիմի հետ խաղին։
Երբ հաղթում ես՝ միևնույն ժամանակ ցուցադրելով լավ խաղ, դա կարևոր է վստահության համար։ Կոբհեմի մարզաբազա ես վերադառնում լավ տրամադրությամբ և ջանասիրաբար աշխատելու լիարժեք պատրաստակամությամբ։ Ավելի լավ ես տանում հոգնածությունը, երբ հաղթում ես։ Նաև հաճույք ես ստանում ֆուտբոլից, որը ցուցադրում ես։ Այժմ, կրկնում եմ, պետք է շարունակենք»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում