Հալեպի հնագիտական հուշարձանները կործանման վտանգի տակ են
Հալեպ նահանգում գրոհայինների հետ ռազմաճակատի գիծն անցնում է հնագիտության հուշարձանների հարևանությամբ, որոնք ամեն ժամ ամբողջովին կործանվելու վտանգի տակ են: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ մշակութային և բնության ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Թիմուր Կարմովը:
Ռուս հնագետները Սիրիայում պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ եղել են Հալեպի մոտակայքում, որտեղ կարողացել են հետազոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակը:
Արշավախումբն աշխատել է ինքնահռչակ Սիրիական Քուրդիստանի շրջաններում, որոնք կառավարում է քրդական աշխարհազորը: Գիտնականը նշել է, որ այդ շրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի առնվազն 8 հնագիտական հուշարձան կա: Առանցքայինը Ջաբալ Սեմաան անունով հուշարձանների խումբն է:
Գիտնականների գնահատմամբ, Հալեպի հնագիտական հուշարձաններից յուրաքանչյուրը մակերեսով ու նշանակությամբ համեմատելի է Պալմիրայի հետ: