Էնդի Մարեյը` աշխարհի թիվ 1 ռակետ
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դուրս գալով Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ` ապահովեց իր տեղն ATP-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Կիսաեզրափակչում Մարեյը պետք է մրցեր կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել էր մասնակցել մրցախաղին: Բրիտանացին ATP-ի աղյուսակում կշրջանցի սերբ Նովակ Ջոկովիչին, ով Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել էր խորվաթ Մարին Չիլիչին:
Հավելենք, որ եզրափակչում Էնդի Մարեյը ռակետը կխաչաձևի ամերիկացի Ջոն Իզների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում