Լիպնիցկայա. «Այդ հարցից իմ ուղեղն անջատվում է»
Ռուս գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայան չի ցանկանում ուժերը փորձել զուգասահքում և այդ մասին չի թաքցնում: 18-ամյա մարզուհին Մոսվայում ընթացող Գրան Պրիի կարճ ծրագրից հետո 3-րդն է, սակայն հույսեր կան, որ ազատ ծրագրից հետո նա կբարելավի իր ցուցանիշը:
Այն հարցին, թե չի՞ ցանկանում արդյոք մարզուհին ուժերը փորձել զուգասահքում, Լիպնիցկայան պատասխանել է, որ այդ հարցից իր ուղեղը պարզապես անջատվում է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ վաստակավոր մարզիչ Օլեգ Վասիլևը հայտարարել էր, որ Լիպնիցկայան կկարողանա մեծ հաջողությունների հասնել, եթե հանդես գա զուգասահքում: Մարզիչ Տատյանա Տարասովան այս քննարկումը համարել էր խուլիգանություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում