Հայկ Մարտիրոսյանը վստահ գնում է դեպի հաղթանակ
Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի մրցաշարում կայացել են 11-րդ տուրի հանդիպումները։
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, առաջատար Հայկ Մարտիրոսյանը կարողացել է հաղթանակ տոնել Արամ Հակոբյանի նկատմամբ: 2-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը, իր հերթին, հաղթել է հետնապահ Կարեն Հովյաննիսյանին, իսկ Մանուել Պետրոսյանը պարտության է մատնել Դավիթ Շահինյանին:
Դավիթ Քալաշյանը հաղթել է Լևոն Բաբուջյանին, Շանթ Սարգսյանը` Հովիկ Հայրապետյանին, Արմենակ Եզիազարյանը` Նորայր Թորոսյանին: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է Արման Միքայելյան-Ռաֆայել Բակունց պարտիայում:
Այսպիսով` նախավերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը 9 միավորով շարունակում է մնալ 1-ին հորիզոնականում, իսկ Տիգրան Հարությունյանը մի քանի օր է, ինչ 2-րդն է։ Նա այս պահին ունի 8 միավոր։ Մանուել Պետրոսյանը 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում