«Մաշան և արջը» ու մի քանի մուլտֆիլմեր համարվել են վտանգավոր երեխաների համար
Ռուս գիտնականները մուլտֆիլմերի վարկանշային փոքրիկ աղյուսակ են կազմել և առանձնացրել այն մուլտֆիլմերը, որոնք վտանգ են ներկայացնում երեխաների հոգեբանության համար:
«Известия»-ի փոխանցմամբ, այդ մուլտֆիլմերի շարքում է բոլոր մանուկներին սիրելի «Մաշան և արջը» մուլտֆիլմը:
Ըստ աղբյուրի, Մաշայի քմահաճությունները, նրա չարաճճիությունն ու վատ վարքագիծը, մասնագետների խոսքով, կարող է վատ անդրադառնալ փոքրիկների վրա: Երեխային կարող է թվալ, որ նման վարքագիծը լիովին նորմալ է:
Ամերիկյան «Վամպիր Հայը» նույնպես ընդգրկված է նույն վարկանշային աղյուսակում: Հոգեբանները կարծիք են հայտնել, որ մուլտֆիլմի՝ միմյանց հետ ժարգոնով խոսող հերոսների խոսքը կարող է փչացնել երեխաների բառապաշարը: Բացի այդ, մուլտֆիլմում հերոսները սովորում են վամպիրների դպրոցում, բայց դասերի չեն հաճախում:
«Սպունգ բոբը» մուլտֆիլմը աղյուսակի երրորդ հորիզոնականում է ընդգրկվել: Գիտնականների կարծիքով, մուլտֆիլմի գլխավոր հերոսը շատ եսասեր է և մշտապես քննադատում է մեծահասակներին:
Հաջորդը «Թոմը և Ջերրին» դարձյալ ամերիկյան մուտֆիլմն է, մասնագետները կարծում են, որ կատուն և մուկը երեխաների շրջանում սերմանում են անթույլատրելի վարք մեծահասակների նկատմամբ: