«Ռեալը» հետևեց «Բավարիայի» օրինակին
Մադրիդի «Ռեալը» որոշել է հետևել Մյունխենի «Բավարիայի» օրինակին և մասնակցել շրջակա միջավայրի պաշտպանության ակցիային՝ իր ֆուտբոլիստներին հագցնելով վերամշակված աղբից պատրաստված մարզաշապիկներ։ Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ մյունխենյան թիմի ֆուտբոլիստները կխաղան օվկիանոսյան աղբից պատրաստված մարզաշապիկներով՝ հավաքված Մալդիվների ափից։ Մարզաշապիկներն ավանդական տեսք կունենան, որի օձիքին գրված կլինի. «Հանուն օվկիանոսի»։ «Բավարիայի» հովանավորը նույնպես մասնակցել է ակցիային ու համաձայնվել, որպեսզի ընկերության լոգոտիպը կորցնի յուրահատուկ փայլը և ձուլվի մարզաշապիկին։
Մադրիդի «Ռեալը» նոր մարզաշապիկով կխաղա «Սպորտինգի» հետ խաղում` նոյեմբերի 26-ին: «Արքայական ակումբի» կողմից ակցիան կներկայացնի բրազիլացի 28-ամյա պաշտպան Մարսելոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում