Մեկնարկել է Պերճ Խաչատրյանի անվան հուշամրցաշարը
Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի պատանեկան հուշամրցաշարը, որին մասնակցում են տղաների հինգ և աղջիկների երեք թիմեր։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, աղջիկների պայքարում հանդիպել են Ավանի և Աջափնյակի թիմերը: Ավանի թիմն առավելության է հասել 2։0 հաշվով։
Տղաների պայքարում Արաբկիրը 2:0 հաշվով հաղթել է Եղեգնաձորին, իսկ Աջափնյակը նույն հաշվով պարտության է մատնել Գավառի թիմին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում