Սլովակ ֆուտբոլիստն ամուսնության առաջարկություն է արել հանդիպման մրցավարին
Սլովակիայի «Նիժնա» ակումբի ֆուտբոլիստ Լյուդոմիր Վաժեչկան «Տատրանի» հետ խաղից առաջ ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն` Պետրա Լեպաչկովային, ով առաջնության այդ հանդիպման եզրային մրցավարներից մեկն էր: Այս մասին տեղեկացնում է «Sport7»-ը:
Հանդիպման մեկնարկային սուլիչից առաջ Վաժեչկան մոտեցել է իր սիրելիին և առաջարկել է նրան դառնալ իր կինը: Պետրան տվել է իր համաձայնությունը:
«Դա իմ կյանքի լավագույն օրն էր»,- ինստագրամի իր էջում գրել է Լեպաչկովան: Նշենք, որ «Նիժնան» հանդես է գալիս Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ դիվիզիոնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում