Կառավարությունը արտաքին պարտքի ներգրավման առումով ավելի զգուշավոր քաղաքականություն պետք է որդեգրի. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2016թ. կգերազանցի 50 տոկոսը, ինչը կառավարությանը ստիպում է արտաքին պարտքի ներգրավման առումով ավելի զգուշավոր քաղաքականություն որդեգրել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ փոխնախարարի, ենթադրվում է, որ 2017 թ-ին պետական բյուջեով դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսը, ինչը նաև օրենքի պահանջ է:
«Սրանով պայմանավորված՝ մենք ունենք փոփոխություն բյուջեի այն մասում, որը վերաբերվում է արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերին: Ուստի մենք ունենք որոշակի նվազեցում 2016 թվականի ծրագրային ցուցանիշի համեմատությամբ»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը: