Բուֆոնն առաջին դարպասապահն է, ով 600 խաղ է անցկացրել «A» սերիայում
Ասպարեզ դուրս գալով «Կիևոյի» հետ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում՝ Բուֆոնը դարձավ առաջին դարպասապահը, ում հաջողվել է 600 հանդիպում անցկացնել «A» սերիայում։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Նշենք, որ բոլոր ֆուտբոլիստների շարքում նույնպես Բուֆոնը լավագույններից մեկն է. Ջիջին զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 7 խաղով զիջելով Ֆրանչեսկո Տոտտիին, 15-ով՝ «Ինտերի» նախկին պաշտպան Խավիեր Ձանետտիին, 47-ով՝ «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիին։
Ավելացնենք, որ «A» սերիայի 7-ակի չեմպիոնը մինչ օրս ամենաթանկարժեք դարպասապահն է ֆուտբոլի պատմության մեջ։ 2001 թ. «Յուվենթուսը» նրա տրանսֆերի համար «Պարմային» 54 մլն եվրո է վճարել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում