Չինարենը Հայաստանում ﬔծ տարածում է ստացել. ԵՊԼՀ ռեկտոր
«Մենք բացում ենք դասարաններ, կենտրոններ այն աշակերտների ու ուսանողների համար, ովքեր ցանկանում են ուսուﬓասիրել չինարեն»,-այսօր «Դպրոցների տնօրենների ﬕջազգային համաժողով. 21-րդ դարի ﬔտաքսի ճանապարհ հայեցակարգի շրջանակներում» խորագրով ﬕջազգային համաժողովի ընթացքում տեղեկացրեց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:
«Չինարենը Հայաստանում ﬔծ տարածում է ստացել, և այս ﬕջոցառումով նոր ճանապարհներ, ուղիներ և ﬔթոդներ կբացահայտվեն չինարենի դասավանդման համար: Չինաստանից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանել են դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ովքեր կկիսվեն ﬔզ հետ չինարենի դասավանդման ﬔթոդների հետ կապված խնդիրներով ու փորձով»,-նշեց ԵՊԼՀ ռեկտորը:
Գայանե Գասպարյանը հայտնեց նաև, որ Բրյուսովի համալսարանում գործող Կոնֆուցիոսի կենտրոնը բացել է չինարենի դասավանդման երկու մասնաճյուղ՝ Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, վեց դպրոցներում էլ արդեն բացված են դասարաններ: Գյումրիում ևս չինարենի դասավանդման կենտրոն կա:
«Ամեն տարի Չինաստանից գալիս են հինգ-վեց չինարենի մասնագետներ, սակայն դա արդեն բավարար չէ: Այդ պատճառով էլ ﬔր հանրապետությունում պատրաստում ենք սեփական մասնագետներ»,-հավելեց նա։
Համաժողովին ներկա Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը ասաց, որ իրենց դպրոցում նախադրյալներ կան չինարենը ուսուﬓասիրելու համար. «Այս ամիս պատրաստվում ենք չինարենի դասասենյակի բացել, արդեն 15 հոգանոց խումբ ստեղծվել, ովքեր ցանկանում են լուրջ ուսուﬓասիրել այդ լեզուն և ծանոթանալ նրանց մշակույթին»: