Կստեղծվի բազա, ինչը հնարավորություն կտա հստակ իմանալու՝ որ անձին ինչ ծառայություններ են անհրաժեշտ
Եվրամիությունը տարբեր ճանապարհներով աջակցում է Հայաստանի քաղաքացիներին, տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանք է իրականացնում, մասնավորապես առողջապահության ոլորտում,- առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովի բացմանն ունեցած ելույթում ասաց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:
«Առողջապահության, մասնավորապես ոլորտի տեխնոլոգիական զարգացման համար պատրաստ ենք հեղափոխական առաջխացում ապահովել: ԵՄ պատվիրակությունը մինչև 6 միլիոն եվրոյի մրցույթ է հայտարարել, որի շրջանակում առաջ են բերվելու ծրագրեր, որոնք վերաբերելու են էլեկտրոնային կառավարմանը, կարողությունների ամրապնդմանը»,- նշեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տաս օր ընթացքում կառավարության հետ վերջնական տեսքի կբերեն մինչև 5 միլիոն եվրոյի առանձին ծրագիր:
«Այս ծրագիրն, իհարկե, ինչպես առողջապահության, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ենք անում: Ստեղծվելու է տվյալների բազա, ինչը հնարավորություն կտա հստակ իմանալու, թե որ անձին ինչ ծառայություններ են անհրաժեշտ»,- ասաց Հոա-Բին Աճեմյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ցավամոքիչ դեղերի նշանակումը պետք է խթանվի. Սերգեյ Խաչատրյան
- Քաղաքացիներին մատուցվելու է առողջապահական ծառայություններ՝ կարիքների գնահատման հիման վրա
- Առողջության պահպանման իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցում. Արփինե Հովհաննիսյան
- Երևանում անցկացվում է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողով