Զլատան Իբրահիմովիչ. «Կարծում էի՝ միայն ես արդեն 25 հազար գոլ եմ խփել»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ այնքան էլ չի անհանգստացել առանց գոլերի շարքի համար, որը ձգվեց երեք խաղ։ «Սուոնսիի» հետ Անգլիայի առաջնության վերջին խաղում շվեդ ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել։
«Ես չէի հուզվում,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Գիտեի, որ գոլեր կլինեն, որովհետև մենք գոլային շատ պահեր ենք ստեղծում։ Դա ամենագլխավորն է։ Արդյոք գիտեի՞, որ իմ գոլը 25000-րդն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Ոչ, չգիտեի։ Կարծում էի՝ միայն ես արդեն 25000 գոլ եմ խփել։
Իմ 5-րդ դեղին քա՞րտը։ Լսել էի, որ Անգլիայում կոշտ են խաղում։ Եվ ահա կոշտ եմ խաղում։ Դրա համար ես դեղին քարտ եմ ստանում։ Չգիտեմ, սակայն, թե կոնկրետ ինչի համար։ Հնարավոր է՝ հոգնել ու չեմ լսել, թե ինչի համար եմ ստացել այն»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում