Ժերար Դեպարդիեն նկարահանվելու է Բախի մասին պատմող ֆիլմում
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվելու է ռեժիսոր Էրիկ Ստայլզի գերմանացի կոմպոզիոր Յոհան Սեբաստիան Բախի մասին ֆիլմում: Այս մասին գրում է Ռիա նովոստին ՝ հղում անելով Screen-ին:
«Ժերար Դեպարդիեն միացել է «Բախ» կենսագրական ֆիլմի դերասանական կազմին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեռևս որոշված չէ Դեպարդիե դերը: Ֆիլմում նաև նկարահանվելու են Աքսել Միլբերգը, Մարիանն Սագեբրեհթը: Այն պատմելու է գերմանացի կոմպոզիտորի կյանքի և «կրքոտ պայքարի» մասին: Ֆիլմի կոմպոզիտորն է օսկարակիր Գաբրիել Յարեդը: