Ինտերնետի կնքահայրերից մեկը՝ Լուի Պուզենը Հայաստանում է
«Open-Roo» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը Հայաստանում է: Նա արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ենրդրման համար ՀՀ նախագահի մրցանակին: Պարգևը Պուզենին կհանձնվի նոյեմբերի 8-ին՝ ՀՀ նախագահի նստավայրում:
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընկերությունը մրցանակաբաշխությանը նվիրված հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էր նաև Լուի Պուզենը:
«Լուի Պուզենի, ինչպես և մեծանուն մյուս մրցանակակիրների այցելությունները Հայաստան, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ նրանց հանդիպում-դասախոսությունների նշանակությունն անգնահատելի է: Այս հանդիպումները չափազանց արժեքավոր են միջազգային ասպարեզներում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու, ոլորտի վերաբերյալ նորարարական գաղափարներ ներկայացնելու տեսանկյունից, ինչպես նաև խթանում են մասնագետների ու սկսնակների ստեղծագործական միտքն ու կամքը՝ հասնելու անձնական ու մասնագիտական որակների կատարելության ու համարձակորեն ձգտելու նոր բարձրունքների»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպմանը ներկա մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով էլ՝ քչերն էին հավատում, որ նման մրցանակաբաշխությունը կարելի է կազմակերպել Հայաստնում և որ համաշխարհային ՏՀՏ ոլորտի մեծերն ամեն տարի կժամանեն Հայաստան. «Անցել է արդեն յոթ տարի և թերահավատներ այլևս չկան: Ամեն տարի մենք հնարավորություն ունենք հյուրընկալելու լեգենդրա անձանց, ովքեր բարձրացնում են մեր երկրի վրականիշն ու ճանաչելիությունն ամբողջ աշխարհում: Այսօր մենք պատիվ ունենք ևս մեկ լեգենդար անձնավորության հյուրընկալելու Հայաստանում, ինչպես միջազգային մամուլն է նրան անվանում, ինտերնետի կնքահայրերից մեկին՝ Լուի Պուզենին»:
«Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանն էլ ասաց, որ Լուի Պուզենի գործունեությունը նվիրված էր եղել նոր տեխնելեգիայի ստեղծմանը և կիրառմանը, տոխնոլոգիա, որն օգտագործվել է TCP/IP պրոտոկոլների ձևավորման մեջ: Դա այն է, ինչի վրա կառուցվել է ինտերնետը. «Նրան ճանաչում են որպես համացանցի նախահայրերից մեկը: Այսպիսով՝ մենք շարունակում ենք բարձր պահել ՀՀ նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի բարձր նշաձողը»:
Յոթերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ծրագրի իրականացման համար ընկերությունը մինչ օրս 144,2 միլիոն դրամ է հարկացրել:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նախորդ մրցանակակիրներն են եղել «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնիակը (2011թ.), «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը(2012 թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն (2013 թ.), «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014 թ.), «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015 թ.):